Հատկապես վերջին շրջանում՝ լցակայաններում վարորդները գրեթե ամեն շաբաթ բենզինի նոր գին են տեսնում: Վառելիքի թանկացումը մասնագետները բացատրում են համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, որոնցից անմասն չէ նաև մեր երկիրը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից արձագանքել են, որ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է. չհիմնավորված թանկացումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան