Այսօր միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները։ Այդ մասին ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում: