Ուկրաինան այս գիշեր Ղրիմի վրա հարձակման փորձ է ձեռնարկել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ կղզու տարածք է արձակվել հարվածային տարբերակի վերածված С-200 ՀՕՊ համակարգի զենիթային հրթիռ։ Այն ժամանակին հայտնաբերել և խոցել է ռուսական ՀՕՊ-ը։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան:
Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Ղրիմի իշխանությունները հայտնել էին, որ Կերչի նեղուցի շրջանում հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու հրթիռ: