ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում։
«Ավանգարդ» 5-րդ թաղամասի ավելի քան 1 կմ ճանապարհը հիմնանորոգվել է: 2022 թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 55%-ը՝ ՀՀ պետբյուջեից:
Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շարունակվում են նաև Հին Գորիսի պատմական միջավայրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- նշել է նա: