Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Շվեդիա: Նրա խոսքով՝ այցի նպատակներն են Ուկրաինայի զինված ուժերի ուժեղացումը, երկկողմ համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ պաշտպանական-արդյունաբերական ոլորտում։
Զելենսկին նաև նշել է, որ այցի ընթացքում անդրադարձ կլինի Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը և եվրատլանտյան տարածքում ընդհանուր անվտանգությանը: