ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Էլենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ տեղի ունեցած սարսափելի ավտովթարից: Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ նրա մարմինը վերադարձնել հայրենիք՝ հուղարկավորման նպատակով: Անգամ ԿԽՄԿ-ի միջոցով: Այժմ Էլենի մարմինը «սպասում է»,- գրել է Բադալյանը: