Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր ցերեկը կանխվել է անօդաչու թռչող սարքով Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հարձակումը։
«Այսօր կեսօրին կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ինքնաթիռի տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ից պարզաբանել են, որ ԱԹՍ-ները հայտնաբերել են ՀՕՊ հերթապահ ուժերը։ Դրանք ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո ԱԹՍ-ն կորցրել է կառավարումը և ընկել Կրասնոգորսկ քաղաքային շրջանի Պուտիլկովո բնակավայրի մերձակայքում գտնվող ամայի շրջանում: