Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
«Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին՝ գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- նշված է հայտարարության մեջ:
Կոմիտեից հիշեցրել են՝ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ մարդասիրական միակ կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:
ԿԽՄԿ-ից նաև նշել են, որ իրենց միջոցով մինչ այս պահը հարյուրավոր հիվանդներ են տեղափոխվել Հայաստան՝ բուժումը շարունակելու նպատակով, տոննաներով մարդասիրական օգնություն է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: