Շարունակում եմ այցը Սյունիքի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:
Առանձնակի կարևորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման քայլերը:
Հանդիպեցի նաև ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը և գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել: