ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը
Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
«Դեսպանը հանդիպեց Վայոց ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։