2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Մեղրիի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որից 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից:
Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա, Կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:
«Այցելեցի նաև «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Միաժամանակ, Մեղրիում ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերին»: