Ուրբաթ՝ օգոստոսի 18-ի գիշերը, անօդաչու թռչող սարքն ընկել է, Մոսկվայի «Էքսպոկենտրոնի» տարածքում, Կրասնոպրեսնենսկի ափին, որի մի կողմում ՌԴ կառավարության շենքն է, մյուս կողմում՝ Մոսկվայի քաղաքային բիզնես թաղամասը: Այստեղ արդեն երկու անգամ անօդաչու թռչող սարք է ընկել այս ամառ՝ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին։ Պաշտպանության նախարարությունը հարձակման համար մեղադրել է Ուկրաինային։ Կիևը պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։
Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը գրել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները «էական վնաս չեն հասցրել տաղավարներին»։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել է ցուցահանդեսաին կենտրոնի շենքերից մեկի արտաքին պատի՝ 30 քառ.մետր տարածքի մասնակի փլուզման մասին:
Զոհերի մասին տեղեկություններ չկան։