Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համատեղ
այցելել են Վայոց ձորի մարզ։
Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի, ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցչի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ։
Դեսպանները ծանոթացել են մարզի անվտանգային իրավիճակին, առկա խնդիրներին, ինչպես նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։