Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 մլն դրամի չափով տուգանք:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարները՝ այստեղ։