Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
«Կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Հաստատվել է առևտրային, էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ և բնապահպանական ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային հարցերում փոխգործակցության ընդլայնման հարցեր։
Պուտինը ցավակցություն է հայտնել օգոստոսի 13-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: