Ուկրաինան մինչև հոկտեմբեր չի կարողանա ամբողջությամբ կատարել Եվրամիության բոլոր յոթ հանձնարարականները, որոնք անհրաժեշտ են հանրակցությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այդ մասին հայտարարել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հույս էին հայտնել, որ մինչև հոկտեմբեր կկարողանան կատարել բոլոր պայմանները բանակցային գործընթաց սկսելու համար:
Միևնույն ժամանակ, Ստեֆանիշինան հավաստիացրել է, որ մինչ այդ Կիևը հույս ունի ապահովել համաձայնեցված օրենսդրական և ինստիտուցիոնալ բոլոր քայլերի իրականացումը: