ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիու Աֆոնսոն Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը՝ տարածաշրջանի խոցելի բնակչությանը մարդասիրական օգնության անարգել հասանելիություն ապահովելու համար:
Նա նաև կոչ է արել կողմերին հավատարիմ մնալ մինչ այժմ ձեռք բերված համաձայնություններին, ներառյալ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Մոզամբիկի ներկայացուցիչը վճռականորեն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրոպական Միության խաղաղ միջնորդական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: