Ճանապարհատրանսպորտային պատահարների, մահվան ելքով վրաերթերի, դրանց աղետալի հետևանքների վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ, տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից:
Միայն այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում և մարզերում արդեն իսկ արձանագրվել է 702 վրաերթ, որոնցից 53-ը մահվան ելքով։ Ի դեպ, մահվան ելքով վրաերթերը հիմնականում հետիոտնի՝ ոչ թույլատրելի հատվածով անցնելու հետևանքով են:
Ճանապարհային ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ օգտվել միայն գծանշված, վերգետնյա և ստորգետնյա անցումներից, ճանապարհը հատել միայն թույլատրելի հատվածներում և, առկայության դեպքում, հետևել լուսացույցի ազդանշաններին։ Հակառակ դեպքում՝ հետևանքները կարող են անդառանալի լինել, ողբերգություն դառնալ ոչ միայն հետիոտնի, այլև երթևեկության այլ մասնակիցների համար, նշված է ոստիկանության հաղորդագրությունում: