Օգոստոսի 17-ին ԼՂ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԼՂ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին:
Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում՝ անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։
Դավիթ Իշխանյանը կարևորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ: