Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ադրբեջանական կողմի տվյալով՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական միության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաև Լաչինի միջանցքի խնդրին և երկկողմ ու տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։