Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորայինի համար Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ «Լուրեր»-ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Երեկ ՊՆ-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերեվարում չպարզված հանգամանքներում իրենց տարածքում հայտնված վարժական հավաքների մասնակցին: