Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքը պատրաստ է Նիգերում ռազմական միջամտության, եթե դիվանագիտական ջանքերի արդյունքում հաջողություն չգրանցվի: Այդ մասին հայտարարել է համայնքի խաղաղության և անվտանգության հարցերով հանձնակատար Աբդել Ֆաթաու Մուսահը Գանայում ընթացող՝ համայնքի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ համայնքը կվերականգնի Նիգերի սահմանադրական կարգը բոլոր հասանելի միջոցներով:
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Նիգերի զինված ուժերը մայրաքաղաք Նիամեյ են տեղափոխում հավելյալ ուժեր՝ հնարավոր ռազմական միջամտությանը նախապատրաստվելու համար։