«Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման արդյունքային ցուցանիշների փոփոխման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում նախատեսված 6 ֆիլմի թվայնացման և վերականգնման փոխարեն առաջարկվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական լիամետրաժ/կարճամետրաժ ֆիլմեր և կինոարխվային նյութեր, 17 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր: Արդյունքում հնարավոր կլինի նաև ապահովել 2023-2024թթ-ին նախատեսված Հայ կինոյի 100 ամյակին, Հայկական անիմացիայի 85-ամյակին, 2024թ-ին Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված հայկական կինոժառանգության ցուցադրությունները, ինչը կնպաստի հայկական կինոարտադրանքի հանրահռչակմանն ու Հայաստանի միջազգային դիրքավորմանը: