Նիդերլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան։
«Կիսում եմ խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի կապակցությամբ։ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության։ Նիդերլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- նշել է դիվանագետը: