Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ի կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան` 2-3 մ/վ, 16-17-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-14 մ/վրկ, 18-21-ն ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ, 18-21-ը` 12-15 մ/վ արագությամբ։