ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր։
«Մեր երկու երկրների տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով կարող ենք երկկողմ տնտեսական հարաբերություններում հասնել զգալի արդյունքների»,- գրել է Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում։