Ըստ Reuters-ի զեկույցի՝ Ուրոժայնե գյուղի վերագրավումը ցույց է տալիս, որ Ուկրաինան հարձակողական արշավով առաջ է շարժվում դեպի հարավ՝ Ազովի ծով, որպեսզի կիսով չափ կրճատի ՌԴ ուժերի կարողությունները: Ուրոժայնեն գտնվում է Ազովի ծովից 90 կմ հեռու:
Ռուսական աղբյուրները հայտնել են, որ գյուղի մոտ կատաղի մարտեր են ընթանում, ռուսական ստորաբաժանումները փորձում են թույլ չտալ, որ Ուկրաինան ուժեղացնի դիրքերը Ուրոժայնեում: Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել գյուղի վերագրավման լուրը: