ԼՂ-ից մի խումբ ակտիվիստներ շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան։
«Մուտքն արգելափակված է», - նշել է Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
«Սա ԼՂ տարածքն է, և մենք ենք որոշում՝ որտեղ կանգնեցնել մեքենան»,- ասել է նա։
Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ իրենք վերահսկելու են նրանց տեղաշարժը։ Արթուր Օսիպյանը խաղաղապահներին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։
Նա նշել է սննդամթերքի բացակայության՝ տոտալ կոլապսի վերաճելու վտանգի մասին, ինչը դեպի ցեղասպանություն տանող ճանապարհ է։