Արդարության և արդարադատության պահանջով՝ արցախցիները հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցներն անդրադարձել են սովամահության դեպքին՝ նշելով, որ 120 հազարից արդեն դարձան 119.999 մարդ, և սա զուտ թիվ չէ, դրա հետևում իրենց հարազատներն են, ընտանիքները: Արցախցիների հորդորն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի արդյունքում Ադրբեջանը կասեցնի ցեղասպան քաղաքականությունը: