Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, առցանց հնարավոր է հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Այն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։
Հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Այն ուղիղ հեռարձակմամբ, համաժամանակյա թարգմանությամբ կցուցադրվի Հանրայինի և Լրատվական ալիքի եթերում, նաև՝ Ֆեյսբուքում և Յութուբում: