ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
«Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ: