Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մի քանի հարյուր կիլոմետր հեռու, խոցել են երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է AFP-ն։
«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանակին հայտնաբերել և ոչնչացրել են բոլոր անօդաչու թռչող սարքերը: Զոհերի և ենթակառուցվածքների վնասների մասին տեղեկություններ չկան»,- գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Կալուգայի նահանգապետի խոսքը:
Կալուգայի շրջանի վրա օդային հարձակումն այս ամսվա ընթացքում հինգերորդն է, որը, Ռուսաստանի պնդմամբ՝ խափանվել է:
Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը գիշերային հարվածի արդյունքում զգալի վնաս են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին:
Նրա խոսքով՝ ծովից և օդից բարձր ճշգրտության զենքի հարվածի հետևանքով խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերության առանցքային ձեռնարկություններ: