Լեռնային Ղարաբաղից մի խումբ ակտիվիստներ երեկվանից փակել էին Ռուսաստանի խաղաղապահների ռազմաբազայի մուտքը։
«Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը համացանցում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է ակցիայի մանրամասները, նշել՝ իրենց պահանջն է, որ խաղաղապահները կատարեն պարտավորությունները:
Մարդատար մեքենայով փակված մուտքը բացելու համար ռուսական խաղաղապահ ուժերը ծանր տեխնիկա են դուրս հանել: Ապա խաղաղապահները ուժով հրել են մեքենան՝ մուտքը բացելու համար: Արթուր Օսիպյանը բոլորին կոչ է արել ժամը 19-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։