Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4 %:
Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։
Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2022 թ․ հունվար-հունիսի համեմատ արտահանումն աճել է 72.8 %-ով։
Առավել մանրամասն՝ տես հղումով: