Կառավարություն-համայնք գործակցությամբ մոտ 54 հազար բնակչություն ունեցող Արթիկ համայնքում նորոգվում, հիմնանորոգվում են մանկապարտեզներ, բարեկարգվում են ճանապարհներ, լուծվում օրակարգային փոքր ու մեծ խնդիրներ: Սուբվենցիոն ներդրման չափը՝ 1,3 մլրդ դրամ: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
24 բնակավայր միավորող համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են սկսվել խոշորացումից հետո: Սուբվենցիոն ծրագրերում առաջնահերթությունը տարածքային համաչափ զարգացումն է: