ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ին, Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են միայնակ երեխայի, որը փնտրում է ծնողներին։
Փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է գտնել և կապ հաստատել 7-ամյա երեխայի ծնողների հետ: