Ուկրաինայում վաղ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը Կասպից ծովի շրջանից զանգվածային հրթիռակոծության են ենթարկել երկրի տարածքը։
Հաղորդվում է Դնեպրում, Զապորոժիեում, Խմելնիցկիում և Լվովում պայթյունների մասին։ Դնեպրի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ:
Լվովի իշխանության տվյալով՝ ռուսական հրթիռներից մեկն ընկել է մանկապարտեզի բակ, վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ: Ռուսական հրթիռների թիրախում է հայտնվել նաև Լուցկը, հայտնի է զոհերի և վիրավորների մասին:
Երեկվանից հրթիռակոծության է ենթարկվում նաև Օդեսան: