Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել է Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղը։ Գնդակոծության ժամանակ երկու մարդ է վիրավորվել՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Երեք հրետանային ական պայթել է մասնավոր բնակելի շենքի մոտ, որտեղ վերականգնողական աշխատանքներ էին ընթանում»,- նշել է նահանգապետը, հավելել՝ տուժածները տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ բավարար։