Մախաչկալայի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել,
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը:
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 10-ը՝ տուժել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և հատուկ տեխնիկա:
Կրկնակի պայթյունի սպառնալիքի կա: Այժմ ոստիկանները մարդկանց տեղափոխում են անվտանգ տարածք։
Դաղստանի դատախազությունը միջադեպից հետո ստուգումներ է սկսել։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ հրդեհի մակերեսը կազմում է 500 քմ: