Համահայկական 8-րդ խաղերում ավարտվել է լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարը։ Առաջին տեղը զբաղեցրել է Գառնիի թիմը, որը եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Դոնի Նախիջևանի թիմին։
3-րդ տեղի համար մրցել են Աշտարակի ու Երևանի թիմերը․ 2։1 հաշվով հաղթել է Աշտարակը։
Լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։