Համահայկական 8-րդ խաղերը շարունակվում են: Օգոստոսի 14-ին մեկնարկել են աթլետիկայի մրցումային առաջին խաղերը. մի քանի ձևերում որոշվել են մրցանակակիրները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխանցմամբ՝ մեդալներ են նվաճել հետևյալ մարզիկները․
400 մ տղաներ
1. Դավիթ Սարգսյան (Երևան)
2. Արամ Արամյան (Արտաշատ)
3 Գոռ Հարությունյան (Վանաձոր)
400 մ աղջիկներ
1. Գայանե Չիլոյան (Երևան)
2. Մարիաննա Բաղյան (Վանաձոր)
3. Միլենա Գրիգորյան (Արտաշատ)
Սկավառակի նետում /տղաներ/
1. Մանուկ Մանուկյան (Գյումրի)
2. Վանիկ Առաքելյան (Գյումրի)
3. Վահան Մանուկյան (Գյումրի)
Հեռացատկ (կանայք)
1. Յանա Սարգսյան (Կապան)
2. Սոնա Ադամյան (Երևան)
3. Մարիետա Մինասյան (Կապան)
Գնդի հրում (կանայք)
1. Ժաննա Շահնազարյան (Վանաձոր)
2. Գայանե Սարգսյան (Գյումրի)
3. Ռուզաննա Արամյան (Երևան)
100 մ Եզրափակիչ /տղաներ/
1. Դավիթ Ղուկասյան (Վանաձոր)
2. Ջասթին Մազելա (Մոնրեալ)
3. Վաղարշակ Բադալյան (Կապան)
100 մ Եզրափակիչ (աղջիկներ)
1. Գայանե Չիլոյան (Վանաձոր)
2. Մարիննա Բաղյան (Մոնրեալ)
3. Սինթիա Քեշիշյան (Թեհրան)
1500 մ (տղաներ)
1. Երվանդ Մկրտչյան (Գյումրի)
2. Բալաբեկ Հարությունյան (Երևան)
3. Սոս Հարությունյան (Գյումրի)
1500 մ (աղջիկներ)
1. Էլլադա Ալավերդյան (Վանաձոր)
2. Մարի Սարգսյան (Գյումրի)
3. Կատյա Գալստյան (Աշոցք)
Համահայկական 8-րդ խաղերում աթլետիկայի մրցումները մեկնարկել են օգոստոսի 14-ին։ Կավարտվեն օգոստոսի 16-ին։
Օգոստոսի 15-ին մարզիկներն ուժերը կչափեն հետևյալ ձևերում՝ վազք 200 մ՝ տղամարդիկ, 200 մ՝ կանայք, 800 մ՝ տղամարդիկ, 800 մ՝ կանայք, 4 x 100 մ՝ տղամարդիկ, 4 x 100 մ՝ կանայք, հեռացատկ՝ տղամարդիկ, սկավառակի նետում՝ կանայք, գնդի հրում՝ տղամարդիկ։