Իրանի հոգևորականության գործերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի նկատմամբ՝ ֆինանսական շուկաներում մեքենայությունների մեղադրանքով։ Այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին, փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Հոգևորական կոչում և աստիճան ունեցող՝ Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ մի քանի գործ է հարուցվել հոգևորականության գործերով հատուկ դատախազությունում, որը համապատասխան իրավասություն ունի։ Նախկին նախագահը պետք է պատասխանի մի շարք հարցերի»,- հայտարարել է Սեթայեշին:
Նա նաև նշել է, որ գործը հարուցվել է արժութային մեքենայությունների, ինչպես նաև Իրանի ֆոնդային շուկայի աշխատանքին միջամտելու մեղադրանքներով: