Պրահայի իշխանությունները մերժել են թուրքական կողմի խնդրանքը Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը։ Այս մասին հայտնել է Եվրոպայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական որոշումը։
Նշվում է, որ ավելի վաղ Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի իշխանություններին՝ կոչ անելով «հրաժարվել հայերի և հույների ցեղասպանության համար մեղադրվող մարդու արձանը կանգնեցնելու մտադրությունից»։