Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Տուժածներ չկան:
Հայաստանում Եվրամիության առաքելությունը հաստատել Է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը և նշել, որ «առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին»: