Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Այդ մասին ասված է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։