Օգոստոսի 10-11-ը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ «Նավասարդը»՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 10-ին Սիսիանի հրապարակում երկու երկրների խոհարարական թիմերը տաղավարներում պատրաստել և ներկայացրել են իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա-աքեմենյան ժամանակաշրջանից։
Օգոստոսի 11-ին փառատոնի մասնակիցներն այցելեցին «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ դիտելու ՀԱՅԿ-ի համաստեղության գալուստը։
Փառատոնն իրականացվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: