Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ:
Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ»,- նշված է նախագահի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան: