ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին:
«Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար:
Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան: