ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Ուկրաինային 200 մլն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին, հայտնել է գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։
Օգնության շրջանակում Վաշինգտոնը Կիևին զինամթերք կտրամադրի հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ Patriot համալիրների, հրետանու համար, ինչպես նաև հակատանկային միջոցներ, ականազերծման սարքավորումներ, արկեր HIMARS հակահրթիռային կայանքների և Javelin տանկային համակարգերի համար:
Օգոստոսի սկզբին Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել էր, որ ռազմական օգնության ընդհանուր ծավալը, որն արևմտյան երկրները մատակարարել են Ուկրաինային 2022 թվականի փետրվարից ի վեր, կազմում է մոտ 20 միլիարդ եվրո։
Մի քանի օր առաջ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել էր Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել։ Ենթադրվում է, որ Կիևին հատկացված գումարը կուղղվի ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնությանը։