Օգոստոսի 13-ին՝ ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է:
Պարզվել է, որ նա ժամը 20:40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. ՀՋՋ աշխատակիցների կողմից լճից դուրս է բերվել նրա դիակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին: